Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բաքվի հերթական միջամտությունը ՀՀ ներքին գործերին

Բաքվի հերթական միջամտությունը ՀՀ ներքին գործերին
28.11.2024 | 16:07

Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն՝ այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արված քայլերի առնչությամբ։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի՝ դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող Քյարքի (Տիգրանաշեն) գյուղին հարող տարածք, և Հայաստանում ԵՄ առաքելության հետ միասին մասնակցել Ադրբեջանի դեմ քարոզչությանը։ Դիվանագետին խիստ բողոք են հայտնել Լեհաստանի ղեկավարի գործողությունների առնչությամբ և հիշեցրել, որ ԵՄ առաքելությունն օգտագործվում է որպես գործիք Ադրբեջանի դեմ՝ թեև հայտարարված նպատակներին՝ նպաստելու տարածաշրջանում կայունությանը և վստահության ամրապնդմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Սա ոչ միայն հերթական ապտակն է ԵՄ-ին, ԵՄ քաղաքացիական առաքելությանը, այլև հերթական միջամտությունն է ՀՀ ներքին գործերին: Ադրբեջանը իր պարտքն է համարում մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձը, գնահատականներ հնչեցնել դրա վերաբերյալ, իհարկե, ծխածածկույթներով զբաղվող ՀՀ ԱԳՆ-ն ոչ մեկնաբանելու, ոչ գնահատականներ հնչեցնելու կարիք չի տեսնում, իրենք մինչև հիմա երևի քննարկում են՝ գնա՞լ արդեն ավարտված COP29-ին, թե ոչ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4835

Մեկնաբանություններ